«Այռեքս» - Միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը մասնագիտացված է կրթության, անկախ լրատվության, ինտերնետի զարգացման և քաղաքացիական հասարակության ոլորտներում։
«Ապագան բաց է» կրթական ՀԿ - Նորություններ, մեր մասին, ծրագրեր, կամավորներ, նկարներ, աջակիցներ, հաշվետվություն։
«Գնահատման և թեստավորման կենտրոն» - Պետական ոչ առևտրային կազմակերպություն է։ Օրենսդրական փաստաթղթեր, ցուցումներ, քննական թեստերի նմուշներ սովորողների համար։
«Երկիր և Մշակույթ» - Կազմակերպության խնդիրրն է վերանորոգել և պահպանել Հայկական պատմական հուշարձանները ամբողջ աշխարհում և օգնել սփյուրքահայերին ճանաչել իրենց պատմական երկիրը՝ առաջարկելով կամավորական աշխատանքներ։
«ԶԱՆԳ» - Զարգացնենք Արդարադատությանը Նպաստող Գաղափարներ - իրավական սոցիալականացման ծրագիր։
«Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ - Շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է։ Առաքելությունն է նպաստել միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների տարածմանը, հեռավոր համայքների սոցիալ-տնտեսական և քաղաքացիական զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարական ավանդույթների հաստատմանը։
«ԿԼՈԱՄԱԿԿ» - Կոնֆլիկտների Լուծման Ոչ Ավանդական Միջոցների Առաջադրման Կովկասյան Կենտրոնի (ԿԼՈԱՄԱԿԿ) նպատակն է նպաստել տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների ամրապնդմանը։
«ՀԾԿՀ» - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Օրենքներ, լիցենզիաներ, սակագներ, որոշումներ և ՀԾԿՀ գործունեության հաշվետվություններ։
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ - ՀԿ-ի նպատակն է մարդկանց իրավունքների պաշտպանումը ՀՀ-ում։ Պատմություն, գործունեությունը, նորություններ, «Դիտորդ» պարբերականը, ֆոտոարխիվ, ՀՏՀ, կապեր։
«Նոր ձևաչափ խորհրդատվական կենտրոն» ՀԿ - Հիմնական նպատակն է նպաստել իրավական, ժողովրդավարական, սոցիալական և ինքնիշխան ՀՀ կայացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։
«ՇՄԻՊԿ» ՀԿ - Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն հասարակական կազմակերպություն կայքը։ Նպատակները, գործերի օրինակներ, ծրագրեր, նյութեր, գրադարան, կամավորներ, հետադարձ կապ։
«Փիլատելփիա» ՀԿ - Հաշմանդամ երեխաների հասարակական կազմակերպություն է։ Կազմակերպության նպատակն է՝ ստեղծել կրթամշակութային և զբաղվածության կենտրոն հաշմանդամ երեխաների համար, աջակցել հաշմանդամ երեխաներին և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական ոլորտում։ Կազմակերպությունում գործում են մի շարք խմբակներ։
ՀԲԸՄ - Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանյան ներկայացուցչության կայքն է։ Նորություններ, ՀԲԸՄ-ի մասին, ծրագրեր, հավելյալ հատկացումներ, Երևանյան ամառային պրակտիկայի ծրագիր, ԵԱ Երևան, հղումներ։
Համահայկական Երիտասարդական Հիմնադրամ - Համահայկական Երիտասարդական Հիմնադրամը (ՀԵՀ) իր հիմնադիրների կամավոր գույքային վճարումների հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը հետապնդում է երիտասարդության կրթական, գիտական, մշակութային, սոցիալական առաջխաղացման և այլ հանրօգուտ նպատակներ։
Համայնքային ինքնաջակցման հիմնադրամ - Նպատակն է փոքր դրամաշնորհների տրամադրման միջոցով բարելավել համայնքների սոցիալ-տնտեսական պայմանները։
Համայնքների Ֆինանսիստների Միավորում - Հասարակական կազմակերություն, որի նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը և զարգացմանը և ֆինանսական կառավարման նոր մեխանիզմների կիրառումը ՀՀ համայնքներում։
Հայաստանի Հյուրանոցների Միություն - Շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանի հյուրանոցները ներկայացնել ազգային և միջազգային ասպարեզներում, կրթել հյուրանոցների աշխատակազմը, աշխատանք տանել իրավական և հարկային դաշտի բարելավման ուղղությամբ՝ դարձնելով այն առավել բարենպաստ հյուրանոցների համար։
Հայաստանի Ռեստորանների Միություն - Միությունը ձգտում է բարելավել ապրանքների և ծառայությունների որակը Հայաստանի ռեստորանային գործի մեջ՝ ապահովելով շարունակական դասընթացներ և աջակցություն միության անդամների աշխատակիցների համար։
Հայաստանյան ՀԿ-ներ - Հայաստանյան Հասարակական Կազմակերպությունների (ՀԿ) կայք։ Կայքը ունի ՀԿ-ների մեծ տվյալների բազա։ Կա նաև որոնումներ անելու հնարավորություն։
ՄԱԿ–ի ՀՏՎ - ՄԱԿ–ի Հանրային Տեղեկատվության Վարչություն (ՀՏՎ)՝ Երևանյան գրասենյակ։ Փաստեր ՀՏՎ–ի և ՄԱԿ–ի մասին, օրացույց, լուրեր, միջազգային իրավունք, տպագիր նյութեր և գրադարան։
Քրայսիս Գրուփ - Միջազգային Կրիզիսների (Տագնապների) Խումբ կազմակերպության հայերեն թարգմանված տեկստերը։
AEPLAC - Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի կայքը։ Կենտրոնի նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսական, քաղաքական և սոցիալական զարգացմանը ԱՀԿ, ԳՀՀ և ԵՀՔ շրջանակներում։
Հայկական Միջազգային Տնտեսական Հետազոտությունների Խումբ (AIPRG) - AIPRG-ն ոչ-կուսակցական և ոչ-քաղաքական կազմակերպություն է, որն իրականացնում է հետազոտություններ Հայաստանում և սփյուռքում, ինչպես նաև խրախուսում հասարակական մարտավարության խնդիրների շուրջ քննարկումների տարածումը:
Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում (G2iA) - Միջմասնագիտական ոչ քաղաքական կազմակերպություն է, որն համախմբում է հայ արմատներով մասնագետների և հայասեր ֆրանսիացիների, ովքեր զբաղեցնում են տարբեր պաշտոններ գործունեության տարբեր բնագավառներում։
Help build the largest human-edited
directory on the web.